Ծովային լուսավորումը՝ կորալյան խութերում. գիտնականները լուսավորվող ձկների 180 նոր տեսակ են հայտնաբերել (լուսանկարներ)

22:54 • 10.01.14

Ձկների կենսալուսավորությանը նվիրված առաջին համապարփակ ուսումնասիրության արդյունքում ավելի քան 180 նոր ծովային կենդանիների տեսակներ են հայտնաբերվել, որոնք լուսավորվում են նեոնային գույներով:


Ինչպես տեղեկացնում է The Independent-ը՝ հետազոտության հեղինակ Ջոն Սփարքսին մեջբերելով, նախկինում նմանօրինակ ուսումնասիրություններ արվել են կորալների կամ մեդուզաների համար, որոնք ունեն կենսալուսավորման հատկություն, սակայն ձկների մոտ այս երևույթն առաջին անգամ է հայտնաբերվում:


Նոր ուսումնասիրությունը կարող է օգնել կրառել լույսի պրոտեինները կենսաբժշկական հետազոտություններում: Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված ձկնատեսակները զարմացրել են գիտնականներին իրենց առկայծող լուսավորությամբ: 

 

 

 

 

 

Ծովային լուսավորումը՝ կորալյան խութերում. գիտնականները լուսավորվող ձկների 180 նոր տեսակ են հայտնաբերել (լուսանկարներ)