Gmail-ով հնարավոր է դարձել նամակներ ուղարկել անծանոթ մարդկանց

09:15 • 10.01.14

Google ընկերությունը թույլատրել է իր Gmail փոստային ծառայությունից օգտվողներին էլեկտրոնային նամակներ ուղարկել մարդկանց, որոնց էլեկտրոնային հասցեներն իրենց հայտնի չեն, հայտնում է Lenta.ru-ն:

 

Փոստային հասցեի մասին տեղեկությունը վերցվում է Google+ սոցիալական ցանցից: Նամակն ուղարկելու համար հարկավոր է «Ստացողը» դաշտում մուտքագրել համապատասխան մարդու անունը: Եթե նա գրանցված է Google+-ում, ապա նա կստանա նամակը:

 

Հետաքրքրական է, որ չնայած նամակի տեղ հասնելուն՝ ուղարկողի համար հասցեատիրոջ էլեկտրոնային հասցեն կշարունակի անհայտ մնալ: Սակայն դա «կբացահայտվի», եթե ստացողը պատասխանի այդ նամակին:

 

Եթե Google-ի սոցկայքի օգտատերը չի ցանկանում նամակ ստանալ մարդկանցից, որոնց իր հասցեն հայտնի չէ, նա դրա մասին կարող է նշել Gmail-ի «Կարգավորումնրեր» բաժնում:
 

Gmail-ով հնարավոր է դարձել նամակներ ուղարկել անծանոթ մարդկանց