ՆԱՍԱ-ի տիեզերական աստղադիտակից ստացված պատկերը նմանեցնում են «Աստծո ձեռքին» (լուսանկար)
Հավատքն ու գիտությունը հաճախ չեն միահյուսվում, սակայն ՆԱՍԱ-ի X-ray սարքից ստացված պատկերը ցույց է տալիս մի երկրային մարմին, որը նմանեցնում են «Աստծո ձեռքի»:
Ինչպես ներկայացնում է Huffington Post-ը՝ տիեզերական լուսանկարը ձևավորվել է աստղի պայթյունի ժամանակ, երբ հսկայական ամպ է ձևավորվել, որը նկատվել է ՆԱՍԱ-ի տիեզերական աստղադիտակի (NuSTAR) X-ray-ի միջոցով: Նկարի մեջ ամպի հատվածն առանձնացված է կապույտով:
NuSTAR-ի աստղադիտակի շնորհիվ հնարավոր է տեսնել բարձր էներգիա ունեցող ճառագայթները, ինչը թույլ է տալիս ամբողջովին նոր լուսավորության մեջ դիտարկել տարբեր օբյեկտներ և երկնային տարածաշրջաններ:
Նոր ստացված պատկերը ներկայացնում է քամու ամպ, որը ձևավորվել է աստղի պայթյունի մնացորդներից: Նորաստեղծ ամպը, որն անվանվել է PSR B1509-58, մեկ վայրկյանում 7 պտույտ է կատարում՝ քամու օգնությամբ նոր մասնիկներ ուղարկելով դեպի պայթյունի հետևանքով առանձնացած հատվածը:











