Հիվանդանոցներում բակտերիաներից չեն պաշտանում նույնիսկ ձեռնոցները և սպիրտը
Clostridium difficile բակտերիաները, որոնք առաջացնում են դիարեա, հիվանդանոցներում տարածվում են ավելի արագ, քան հնարավոր է պատկերացնել: Այս բակտերիաները հայտնաբերվել են ֆրանսիական հիվանդանոցի աշխատակիցների 24%-ի ձեռքերի վրա: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:
Մասնագետները խորհուրդ են տալիս նման հիվանդների հետ շփումից հետո ձեռքերը լվանալ սպիրտ պարունակող նյութերով, օճառով և ջրով: Սակայն փորձը ցույց է տալիս, որ դա բավարար չէ, և դրանով կարող են վարակվել մյուս հիվանդները:
Clostridium difficile-ի սպորները կարողանում են անցնել դեզինֆեկցիայի միջով, իսկ ձեռնոցները չեն կարողանում 100%-ով պաշտպանել վարակվելուց:










