Նոր iPhone սմարթֆոնների կեսը կարտադրվի Pegatron ընկերությունում

15:59 • 10.01.14

Նոր iPhone սմարթֆոնի պաշտոնական շնորհանդեսից առաջ Apple-ը պետք է արտադրի որքան հնարավոր է շատ սմարթֆոններ։ Այդ պատճառով էլ այժմ ընկերությունը որոշումներ է կայացնում պատվերների ծավալների և պատվիրատուների վերաբերյալ, գրում է iphones.ru-ն։

 

Բացի մշտական գործընկեր Foxconn ընկերությունից, Apple-ն ընտրել է նաև Pegatron-ին՝ որպես երկրորդ արտադրող։ Երկու ընկերություններն էլ սարքերի պատվերների 50-ական տոկոս կստանան։ Այժմ Pegatron-ն արտադրում է նաև iPad mini և iPhone 5c։

 

Ըստ լուրերի՝ Apple-ն այս տարի կրկին կթողարկի iPhone-ի երկու նոր մոդել, որոնցից մեկը կունենա մեծացված էկրան։ Տեղեկություններ կան, որ Pegatron-ը գործարան է կառուցում Կունշան քաղաքում՝ Շանհայի հարևանությամբ, հատուկ iPhone 6 արտադրելու համար։
 

Նոր iPhone սմարթֆոնների կեսը կարտադրվի Pegatron ընկերությունում