Facebook-ը կհրաժարվի «գովազդային լուրերից»

13:52 • 10.01.14

Facebook սոցիալական ցանցը կհրաժարվի այսպես կոչված՝ «գովազդային լուրերից» («Sponsored stories»): Այդ մասին ասված է ընկերության՝ 2014 թվականի համար տեխնիկական փոփոխությունների մասին պլանում:

 

«Sponsored stories»-ը կդադարի երևալ սոցցանցում ապրիլի 9-ից սկսած: Նախկինում այդ բլոկում գնված բոլոր գովազդներն ավտոմատ կերպով կտեղափոխվեն այլ ձևաչափեր: «Գովազդային նորությունների» աշխատանքի մեխանիզմի հիմքում ընկած «սոցիալական կոնտեքստի» սկզունքը կպահպանվի և կտարածվի սոցիալական ցանցում ողջ գովազդի վրա:

 

«Sponsored stories» բլոկը Facebook-ում հայտնվել է 2012 թվականի հունվարին: Այդ բլոկի վճարովի հրապարակումներն օգտատիրոջ լրահոսում երևում են, երբ նրա ընկերներից մեկը «լայքում» է գովազդատուի էջը:

 

Այս բլոկը հաճախ է ենթարկվել քննադատության: Facebook-ին մեղադրում էին գովազդային նպատակներով անձնական տվյալների անօրինական օգտագործման համար:

Facebook-ը կհրաժարվի «գովազդային լուրերից»