ԱՄՆ-ում դեպի միջազգային տիեզերական կայան են արձակել նոր բեռնատար տիեզերանավ

00:42 • 10.01.14

ԱՄՆ-ում դեպի Միջազգային տիեզերական կայան են արձակել Cygnus բեռնատար նավը: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով NASA-ին:


Տիեզերանավը Antares հրթիռի միջոցով տիեզերք է դուրս եկել NASA-ի՝ Ուոլլոպս կղզում գտնվող տիեզերակայանից: Տիեզերանավը ՄՏԿ-ին կհասնի հունվարի 12-ին՝ կայանին հասցնելով 1.3 տոննա բեռ, որոնց թվում են 33 փոքրիկ արբանյակներ, որոնք տիեզերք կարձակվեն 2014 թվականին:


Ըստ նախնական ծրագրերի՝ Cygnus-ը բաց տիեզերք պետք է ուղևորվեր դեկտեմբերի 19-ին, սակայն խափանումների պատճառով դա հետաձգվել էր:
 

ԱՄՆ-ում դեպի միջազգային տիեզերական կայան են արձակել նոր բեռնատար տիեզերանավ