Բրիտանական հեռուստաալիքն ուղիղ եթերում կցուցադրի տիեզերագնացների առօրյան

09:40 • 11.01.14

Բրիտանական Channel 4 հեռուստաալիքը մարտին ուղիղ եթերում կցուցադրի Միջազգային տիեզերակայանից հատուկ հաղորդում:

 

90 րոպե տևողությամբ հեռուստահաղորդման ընթացքում, որը կվարի դերասան Դերմոտ Օ’Լիրին, կցուցադրվի Երկրից դուրս տիեզերագնացների առօրյան, հաղորդում է Взгляд-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Հաղորդման ընթացքում Միջազգային տիեզերակայանը կկատարի մեր մոլորակի շուրջ ամբողջական պտույտ, այնպես որ հեռուստադիտողներն իրենք կկարողանան դիտել Երկիր մոլորակը տիեզերքից: Բացի այդ, լրագրողները կկապվեն Հյուսթոնում ՆԱՍԱ-ի կենտրոնի տիեզերագնացների հետ:

 

Հաղորդմանը, ինչպես ակնկալվում է, կմասնակցի հայտնի բրիտանացի աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգը, ինչպես նաև տիեզերագնացներ Մայք Մասիմինոն և Թիմ Պիկը:

 

Բրիտանական հեռուստաալիքն ուղիղ եթերում կցուցադրի տիեզերագնացների առօրյան