BMW-ն փորձարկում է իր նոր կոնցեպտային մեքենան, որն ավտոնոմ է կառավարվում (լուսանկարներ, տեսանյութ)

01:09 • 11.01.14

BMW-ն հայտարարել է, որ փորձարկում է իր նորագույն ավտոնոմ կոնցեպտային մեքենան, որը կարող է ընթանալ ինքնուրույն՝ առանց վարորդի:


Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը՝ գերմանական ավտոկոնցեռնի նորույթը բավականին լավ է շրջանցում անկյուններն ու շրջադարձերը՝ առանց վարորդի միջամտության: Մեքենան կիրառում է առաջնային տեխնոլոգիաներ մեքենայի դինամիկ ընթացքի ժամանակ առավելագույն անվտանգություն ապահովելու համար:


BMW-ն Լաս Վեգասի CES 2014-ին (Սպառողների էլեկտրոնիկայի ցուցադրություն) ներկայացրել է վերամոդելավորված 2-Series Coupe և 6-Series Gran Coupe տարբերակները, որոնք համալրված են ընկերության վերջին տեխնոլոգիաներով:

 


 

 

BMW-ն փորձարկում է իր նոր կոնցեպտային մեքենան, որն ավտոնոմ է կառավարվում (լուսանկարներ, տեսանյութ)