Instagram-ը թույլ կտա հարցեր ուղղել «Ոսկե գլոբուսի» աստղերին

14:55 • 11.01.14

Instagram ծառայությունը «Ոսկե գլոբուս» ամերիկյան մրցանակաբաշխության արարողության կարմիր գորգին կտեղադրի ինտերակտիվ ցուցանակ, որի օգնությամբ Instagram-ի ցանկացած օգտատեր կարող է իր հարցն ուղղել հոլիվուդյան աստղերից որևէ մեկին՝ 15 վայրկյան տևողությամբ հոլովակի ձևաչափով, գրում է buro247.ru-ն։

 

Հունվարի 12-ին կայանալիք արարողության ընթացքում յուրաքանչյուրը կարող է իրեն լրագրող զգալ և հարց ուղղել ցանկացած հայտնի մարդու։

 

Հարց տալը բավականին հեշտ է. ձայնագրված հոլովակն անհրաժեշտ է հրապարակել #AskClobes հեշթեգով, իսկ պատասխանը կհայտնվի արդեն @GoldenGlobes աքաունթում՝ առցանց ռեժիմում։

 

Գլխավոր բեմի ետևում տեղադրված կլինի նաև InstStop՝ iPad ոտնակի վրա, որի միջոցով մրցանակ ստացած աստղերը կկարողանան անել ավանդական selfie (ինքնանկար) լուսանկար, որը և հետագայում կհայտնվի Instagram-ում։
 

Instagram-ը թույլ կտա հարցեր ուղղել «Ոսկե գլոբուսի» աստղերին