Ափսեի որոշակի գույնն օգնում է նիհարել
Գիտնականները խորհուրդ են տալիս սպիտակ սպասքը փոխարինել ավելի գունեղ սպասքով, որովհետև գույնի և ափսեի մեջ տեղադրվող սննդի քանակի միջև հոգեբանական կապ կա: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:
Որքան մեծ է գունային տարբերությունը ուտելիքի և սննդի միջև, այնքան մարդն ավելի քիչ ուտելիք է դնում իր ափսեի մեջ: Իրականում այստեղ մեծ դեր է կատարում սպասքի և սննդի գույների հարաբերակցությունը:
Օրինակ` եթե կարմիր ափսեի մեջ մարդ լցնի լոլիկի մածուկով ուտելիք կամ սպիտակ ափսեի մեջ լցնի բրինձ, ապա մեծ է հավանականությունը, որ մասնաբաժինը կավելանա: Իսկ կարմիր ափսեի մեջ բրինձ լցնելու դեպքում մասնաբաժինը կփոքրանա:










