Ֆիզիկայի օրենքներն անզոր են. գերմանացի երիտասարդները ստիպել են ծառին «ճախրել» (լուսանկարներ, տեսանյութ)
Գերմանական Պոտսդամ քաղաքի 2 բնակիչներ Դանիել Սիրինգն ու Մարիո Շուն «մարտահրավեր են նետել ֆիզիկայի օրենքներին»՝ արտառոց հնարք անելով ճանապարհի կողքին աճող ծառի հետ։

Ինչպես նշում է viralnova.com կայքը, երիտասարդները կարողացել են իրենց տաղանդի շնորհիվ տեսողական խաբկանք առաջացնել ու այնպիսի տպավորություն ստեղծել, թե իբր ծառն անջատվել է իր բնից ու գտնվում է օդում։

Իրականում դա նմուտ նկարչության արդյունք է. տղաները ծառի մի հատվածը ծածկել են սպիտակ կտորով ու դրա վրա այնպես նկարել, որ կողքից նայողին թվում է, թե ծառն ինչ-որ հրաշքով ճախրում է երկնքում։











