Վրաստանում հաքերները կոտրել են կառավարության կայքը

18:49 • 12.01.14

Վրաստանում հաքերները կոտրել են կառավարության կայքը, ինչի պատճառով երկրորդ օրն է, ինչ այն չի աշխատում: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն` Интерфакс-ին հղումով, որն էլ վկայակոչում է կառավարության մամլո ծառայությանը:

 

Մամլո ծառայությունից նշում են, որ կայքը բոլորովին չի աշխատում: Ներկայում ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ ուղղված կայքի աշխատանքի վերականգնմանը: Հաղորդվում է, որ վերականգնման համար 10 օր կպահանջվի:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ դեկտեմբերի 31-ին կայքն արդեն ենթարկվել էր հաքերային հարձակման, սակայն հաջողվել էր արագ վերականգնել խափանումը:
 

Վրաստանում հաքերները կոտրել են կառավարության կայքը