Հնդկաստանում հրաժարվել են սրբավայրում ալյումինի հանք շահագործելու մտքից

10:10 • 12.01.14

Հնդկաստանում տեղի բնակչության ուժեղ ընդվզումներից հետո երկրի կառավարությունը մերժել է լոնդոնյան Vendanta լեռնաարդյունաբերական ընկերությանը, որը ծրագրում էր ալյումինի հումք արտահանել երկրի արևելքից:


Օրիսսա նահանգի Նիյամգիրի լեռների 12 գյուղերի բնակիչները տեղի իշխանությունների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել են, որ դեմ են հանքի ստեղծմանը:


Հնդիկները նշել են, որ այդ վայրերում նրանք գոյատևման միջոցներ են հայթայթում: Բացի այդ` Նիյամգիրիի լեռները սրբավայր են համարվում տեղի ցեղերի համար:
 

Հնդկաստանում հրաժարվել են սրբավայրում ալյումինի հանք շահագործելու մտքից