Նոր սարքով հնարավոր է iPhone-ի երաժշտությունը լսել Ferrari-ի արտանետման խողովակների միջոցով (լուսանկարներ, տեսանյութ)
Իտալական Մոդենա քաղաքի մասնագետների թիմը կարողացել է համատեղել հանրահայտ iPhone սմարթֆոնն ու լեգենդար Ferrari մեքենաների արտանետման խողովակները, գրում է rbc.ru կայքը։
Նոր գաջեթով կարելի է վայելել iPhone-ի երաժշտությունը։ Մասնագետները խողովակները վերափոխել են iPhone-ի ու iPad-ի համար նախատեսված դոկ կայանի, որն անվանվել է iXoost:
Սարքերը համալրված են 70 վատտ հզորությամբ բարձրախոսներով։ Դոկ կայաններն առաջարկվում են 3 ՝ 8,10 և 12 գլանանի տարբերակներով։ Դրանց արժեքը սկսվում է 5 եվրոյից։












