Հոլանդացին վառելափայտից տնակ է կառուցել, որի անսովոր բնույթն ի հայտ է գալիս միայն ուշադիր զննելու դեպքում (լուսանկարներ)
Հոլանդացնի Փիթ Հեյն Էեկը, զարկ տալով իր երևակայությանը, ստեղծել է զարմանալի մի տնակ, որը հուսալի քողարկված է անցանկալի հյուրերից։

Ինչպես նշում է viralnova.com կայքը, իրականում տնակը գրեթե անհնար է տեսել առաջին հայացքից, քանի որ այն վարպետորեն թաքցված է կանոնավոր դարսված վառելափայտի տեսքի տակ։ Հոլանդացին տունը դրսից պատել է հավասարաչափ կտրված փայտերով, որոնք էլ շփոթության մեջ են գցում դիտողին։

Սակայն դրան մոտենալու և ավելի ուշադիր զննելու դեպքում կարելի տեսնել կասկածելի ուղղանկյուն պատկերները։ Իրականում այդ ուղղակյունները տան պատուհաններն են, որոնց բացվելուց հետո ամեն ինչ պարզ է դառնում։

Ներկայում տնակն օգտագործվում է, որպես ձայնագրման ստուդիա, սակայն դրա դիզայնն ու հարմարությունները հնարավորություն տալիս նաև ապրել այդտեղ։























