Բնությունը չի դադարում զարմացնել. պինգվինների հսկայական գաղութը՝ վերևից (լուսանկարներ)
Viralnova.com ժամանցային կայքը հրապարակել է անչափ ուշագրավ մի ֆոտոշարք, որը նայելիս առաջին հայացքից դժվար է հասկանալ թե ինչ է դրանում պատկերված։

Ոմանք կարող են լուսանկարները նմանեցնել հսկայական ալիքի կամ էլ մարդկանց հոծ բազմության, սակայն մոտեցնելու դեպքում պարզ է դառնում, որ դա արքայական պինգվինների մեծ գաղութ է։

Լուսանկարներն արվել են Ատլանտյան օվկիանոսում գտնվող կղզիներից մեկի վրա. դրանցում նկատվող շագանակագույն հատվածը պինգվինների ձագուկներն են, իսկ մյուսը՝ հասուն թռչունները։



















