Սիրիացի ցանցահենները կոտրել են Twitter-ում Microsoft-ի էջը
«Սիրիայի էլեկտրոնային բանակ» ցանցահենների խմբավորումը երեկ կոտրել է Twitter-ում Microsoft ընկերության միկրոբլոգը։
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, ցանցահեններն ընկերության էջում կոչ են արել բոյկոտել ընկերության արտադրանքը։
«Մի օգտագործեք Hotmail և Outlook ծառայությունները, նրանք կարող են հսկել ձեր տեղեկատվությունը և այն վաճառել կառավարությանը»,-ասված է եղել հաղորդագրության մեջ։
Այն, սակայն, անմիջապես ջնջվել է կայքի ադմինիստրատորների կողմից։










