Apple-ը ներկայացրել է iPad-ի օգտագործման հետաքրքիր տարբերակներ (տեսանյութ)
Apple ընկերությունը iPad Air սարքի նոր գովազդային հոլովակ է թողարկել, որում ներկայացրել է պլանշետի օգտագործման անսպասելի տարբերակներ, գրում է Корреспондент-ը։
Հոլովակում iPad Air օգտագործողներն ամենատարբեր վայրերում ցուցադրում են սարքի հնարավորությունները, որոնք կիրառվում են ոչ միայն խաղերի կամ առցանց սերֆինգի, այլև սպորտի, բիզնեսի և արվեստի համար։
Գովազդում հնչում է հուզական տեքստ, որը ձայնագրվել է 25 տարի առաջ։ Մարդկային ռասայի մասին խոսքը պատկանում է Ռոբին Ուիլյամսին, իսկ մենախոսությունը 1989թ. «Մահացած պոետների հասարակությունը» ֆիլմից է։
Հաղորդվում է նաև, որ iPad Air-ի հնարավորությունները ներկայացնելու համար Apple-ը ստեղծել է առանձին էջ իր պաշտոնական կայքում, որտեղ ներկայացված են պլանշետի օգտագործման ավելի շատ տարբերակներ։










