Բելգիայում դասախոսներն անօդաչու թռչող սարք են ստեղծել արտագրությունները կանխելու համար

20:35 • 13.01.14

Բելգիական Մեխելեն քաղաքի Թոմաս Մորի անվան քոլեջի դասախոսներն ստեղծել են հատուկ անօդաչու թռչող սարք, որի միջոցով քննությունների ժամանակ կկանխվեն արտագրության դեպքերը: Ինչպես տեղեկացնում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ համացանցում հայտնված տեսանյութում երևում է, որ քննության ժամանակ շարքերի վրայով անցնում է անօդաչու սարքը, որին տեսախցիկ է ամրացված, իսկ դասախոսը պլանշետի միջոցով ղեկավարում է թռիչքը:

 

Դասախոս Թոմ Ռումսը նշել է, որ տեխնոլոգիաների ներկայիս մակարդակը թույլ չի տալիս ստեղծել անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող են արդյունավետ աշխատել քննությունների ժամանակ: ԱԹՍ-ները կարող են օդում գտնվել միայն 15 րոպե, ինչից հետո պետք է միանգամից վերալիցքավորվեն, իսկ քոլեջներում քննությունները կարող են ժամեր տևել:


Մյուս խնդիրը սարքի աղմկոտ լինելն է: Այն նաև քամու ուժեղ ալիքներ է բարձրացնում, ինչի հետևանքով գրիչները և թղթերը տարբեր կողմ են նետվում:
 

Բելգիայում դասախոսներն անօդաչու թռչող սարք են ստեղծել արտագրությունները կանխելու համար