Բլոգերը հայտնել է Windows 9-ի թողարկման ամսաթիվը
Microsoft կորպորացիան նոր օպերացիոն համակարգ կթողարկի 2015 թվականի ապրիլին: Այդ մասին, սեփական աղբյուրներին վկայակոչելով, հայտնել է բլոգեր Փոլ Թարոթը, գրում է lenta.ru-ն: Օպերացիոն համակարգը կստանա Windows 9 անվանումը:
Windows 9-ի մասին մանրամասները Microsoft-ը կբացահայտի Build կոնֆերանսի ժամանակ, որը կանցկացվի 2014 թվականի ապրիլին: Թարոթն ակնկալում է, որ մինչև վերջնական տարբերակի թողարկումը, ընկերությունը կթողարկի դրա բետա-տարբերակը:
Windows 9-ի մասին որոշ մանրամասներ, որի կոդային անվանումը Threshold է, արդեն հայտնվել են համացանցում:
2014 թվականի ընթացքում Microsoft-ը Windows 8.1-ի համար թարմացում կթողարկի:
Windows 8-ը թողարկվել է 2012 թվականի հոկտեմբերին: Net Applications վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2013 թվականի դեկտեմբերին շուկայում Windows 8-ի մասնաբաժինը կազմել է 6,9 տոկոս, իսկ Windows 8.1-ինը՝ 3,6 տոկոս: Ամենատարածված օպերացիոն համակարգը Windows 7-ն էր՝ 47,5 տոկոսով:










