BMW ընկերությունը 2013-ին ռեկորդային եկամուտ է ունեցել

17:56 • 13.01.14

Գերմանական BMW ընկերությունը նախորդ տարի կարողացել է իրացնել 1.96 մլն ավտոմեքենա, ինչը 6.4%-ով ավելի է 2012թ.-ից։ Ընկերությանն է պատկանում 3 բրենդ՝ BMW, Mini և Rolls-Royce։ Միայն BMW բրենդի վաճառքներն աճել են 7.5%-ով՝ հասնելով մինչև 1.65 մլն մեքենայի, գրում է vestifinance.ru-ին։

 

«Շատ շուկաներում բարդ իրավիճակը պահպանվում է։ Սակայն մենք կարծում ենք, որ այս տարին մեզ համար հաջող կլինի։ Մենք մտադիր ենք մեծացնել վաճառքների ծավալը և նոր ռեկորդ սահմանել 2014-ին»,- նշել է ընկերության մարքեթինգի գծով տնօրեն Յան Ռոբերթսոնը։

 

Ամենավատ իրավիճակում է գտնվում եվրոպական շուկան. այստեղ վաճառքները նվազել են 0.7%-ով։ Ամենից լավ վիճակում են ասիական շուկաները՝ Չինաստանում իրացման ծավալներն աճել են 20%-ով, իսկ Հարավային Կորեայում ՝ 18%-ով։


 

BMW ընկերությունը 2013-ին ռեկորդային եկամուտ է ունեցել