Կոֆեինը նպաստում է հիշողության բարելավմանը. հետազոտություն

23:04 • 13.01.14

Գիտնականներն առաջին անգամ հստակ ապացույցներ են հայտնաբերել կոֆեինի՝ հիշողությունը բարելավող հատկության մասին, որը կարող է տևել 24 ժամ:


Ինչպես հայտնում է The Independent-ը՝ կրկնակի հետազոտության ժամանակ կամավոր մասնակիցների մի մասին կոֆեինի հաբեր են տվել՝ 200 մգ չափաբաժնով, իսկ մյուսներին՝ հանգստացնող անվտանգ հաբեր, ապա ուսումնասիրություններ անցկացրել:


Թեստերը մեկ օր հետո ցույց են տվել, որ կոֆեինի հաբեր ընդունած մասնակիցների հիշողությունը բարձր մակարդակի է հասել, իսկ ընդունած կոֆեինի քանակը կոպիտ հաշվարկով հավասար է երկու բաժակ թունդ էքսպրեսո խմելուն:


«Մենք վաղուց գիտեինք կոֆեինի՝ գիտակցությունը բարելավող հատկության մասին, սակայն մասնավորապես՝ հիշողությունն ուժեղացնելու հատկության մասին հաջողվել է իմանալ միայն այժմ: Ուսումնասիրությունը պարզել է, որ կոֆեինը նվազեցնում է մոռանալու հավանականությունը 24 ժամվա ընթացքում»,- մեկնաբանել է հետազոտության ղեկավար, Բալթիմորի համալսարանի հոգեբանական գիտությունների պրոֆեսոր Մայքլ Յասսան:
 

Կոֆեինը նպաստում է հիշողության բարելավմանը. հետազոտություն