Դետրոյթում մեկնարկում է ամենամյա միջազգային ավտոսրահը

11:09 • 13.01.14

Այսօր մեկնարկող Դետրոյթի (ԱՄՆ) միջազգային ավտոսրահում կներկայացվի մոտ 50 նոր մոդել՝ ոլորտի համաշխարհային առաջատարներից, հայտնում է РИА Новости-ն։

 

ԱՄՆ-ի ամենախոշոր ավտոմոբիլային ցուցադրություններից մեկը կանցկացվի հունվարի 13-26-ը։ Սպասվում է, որ այն կայցելի ավելի քան 850 հազ. մարդ, միջոցառումը կլուսաբանի ավելի քան 5.000 լրագրող՝ ամբողջ աշխարհից։

 

Փորձագետների գնահատականներով՝ ավտոսրահը կանցկացվի ճգնաժամից հետո ԱՄՆ-ի ավտոմոբիլային ճյուղի վերականգնման ֆոնին։ Նախորդ տարի Ամերիկայում մեքենաների վաճառքի ցուցանիշը կազմել է 15.6 մլն՝ ավելանալով 7.6%-ով։

 

Մասնագետները նշում են, որ 1989-ից անցկացվող ամենամյա ցուցադրությունն այս տարի կարող է շրջանի տնտեսությանը բերել մինչև 390 մլն դոլար։
 

Դետրոյթում մեկնարկում է ամենամյա միջազգային ավտոսրահը