Intel ընկերությունը կվերացնի McAfee բրենդը

18:15 • 13.01.14

Intel ընկերության գլխավոր տնօրեն Բրայան Կրժանիչը հայտարարել է, որ ընկերությունը կիրականացնի հակավիրուսային արտադրանքների վերանվանում և կազատվի McAfee բրենդից՝ փոխարինելով այն Intel Security անվանումով։ Նման հայտարարություն գլխավոր տնօրենն արել է CES 2014 ցուցահանդեսի ընթացքում, գրում է vestifinance.ru-ն։

 

McAfee-ին ամենահին ընկերություններից է համակարգչային անվտանգության ապահովման միջոցների շուկայում, հիմնադրվել է 1987-ին։ Այդ ժամանակից ի վեր այն մի քանի անգամ վերավաճառվել է, իսկ 2011-ին McAfee-ին ձեռք է բերել Intel ընկերությունը՝ 7.7 մլրդ դոլարով։

 

McAfee Security անվանումով հակավիրուսներն ու ծառայություններն այսուհետ կկոչվեն Intel Security, ընդ որում՝ լոգոտիպը կմնա նույնը, իսկ որոշ հավելվածներ, որոնք նախատեսված են բջջային սարքավորումների պաշտպանության համար, կդառնան անվճար։
 

Intel ընկերությունը կվերացնի McAfee բրենդը