Apple Macintosh ստեղծողների թիմը պատրաստվում է նշել համակարգչի 30-ամյակը (տեսանյութ)

16:19 • 13.01.14

Լեգենդար Apple Macintosh համակարգիչը շուտով կնշի իր ծննդյան 30-ամյակը։ Այդ իրադարձությանը նվիրված միջոցառում տեղի կունենա, որին ներկա կգտնվեն ինչպես թիմի անդամները, ովքեր աշխատել են համակարգչի ստեղծման վրա, այնպես էլ բոլոր ցանկացողները, գրում է iphones.ru-ն։

 

Միջոցառումը կկայանա հունվարի 25-ին՝ Flint Center կենտրոնում։ Հատկանշական է, որ հենց այս վայրում է 30 տարի առաջ Սթիվ Ջոբսը ներկայացրել Macintosh-ը։ Միջոցառման մասնակիցների թվում է ինչպես Apple-ի աշխատակիցների թիմը, այնպես էլ Համակարգչային պատմության թանգարանը։

 

Apple Macintosh-ի 30-ամյակին նվիրված միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, ովքեր պատրաստ են տոմս գնել 109.75 դոլարով։ Վաճառքից ստացված եկամուտները կուղղվեն բարեգործությանը։ Այցելուները հնարավորություն կունենան առաջինն իմանալ Macintosh-ի ստեղծման և մշակման մանրամասները։


 

Apple Macintosh ստեղծողների թիմը պատրաստվում է նշել համակարգչի 30-ամյակը (տեսանյութ)