Վրաստանի աստղադիտարանը ՆԱՍԱ-ի հետ համատեղ կզբաղվի Երկրի վրա Արեգակի ազդեցության ուսումնասիրությամբ

16:08 • 13.01.14

ՆԱՍԱ-ի գիտական հանձնաժողովը և Չավչավաձեի անվան պետական համալսարանի Վրացական ազգային աստղադիտարանը համատեղ նախագիծ են իրականացնում, հայտնում է rosbalt.ru-ն։

 

«Վարսիտ» անվանումով նախագիծը պատրաստվում է ուսումնասիրել Արեգակի վրա ընթացող գործընթացները և կանխատեսել Երկրի հետ փոխազդեցության գործընթացների արդյունքները։

 

Նախագծին, որի իրականացումը պահանջում է 5 տարի, կմասնակցեն աշխարհի մոտ 50 երկրների գիտահետազոտական կենտրոններ։

 

Արեգակի ուսումնասիրությունը կանցկացվի արբանյակների օգնությամբ, և դա թույլ կտա գիտնականներին որոշակի կանխատեսումներ անել։ Նախագիծը կղեկավարեն ՆԱՍԱ-ի ներկայացուցիչները։
 

Վրաստանի աստղադիտարանը ՆԱՍԱ-ի հետ համատեղ կզբաղվի Երկրի վրա Արեգակի ազդեցության ուսումնասիրությամբ