Դիպուկահարներն այլևս պետք չեն. նոր ինքնաձիգը կարողանում է ինքնուրույն կրակել (լուսանկարներ)
Հմուտ դիպուկահարները շուտով կարող են նոր աշխատանք փնտրել իրենց համար, քանի որ մասնագետները ստեղծել են կիսաավտոմատ մի ինքնաձիգ, որը կարողանում է ինքնուրույն կրակել։ Ինչպես նշում է Daily Mail-ը, նորույթը ներկայացվել է անցած շաբաթ Լաս Վեգասում կայացած CES 2014 տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ։
Ինքնաձիգի հեղինակներն են ամերիկյան TrackingPoint ընկերության մասնագետները, որոնց խոսքերով՝ նորույթը 5 անգամ ավելի դիպուկ է խոցում թիրախը, քան ամենահմուտ կրակողները։
500 Series AR Smart Rifle ինքնաձիգի արժեքը 10.000 դոլար է։ Այն կարողանում է 500 մ հեռավորության վրա գտնել թիրախին ու ավտոմատ կերպով կրակել, անգամ, եթե զոհը շարժվում է մեծ արագությամբ։












