Գիտնականները մոր արգանդից դուրս սաղմի աճեցման եղանակ են հայտնաբերել
Նյու Յորքի Կորնելիուսի անվան համալսարանի վերարտադրողական բժշկության կենտրոնի աշխատակիցները գտել են արհեստական արգանդի յուրօրինակ պատվաստման եղանակ:
Ինչպես ներկայացնում է Rosbalt.ru-ն՝ նրանք վերցրել են կնոջ իրական ձվաբջիջը՝ արհեստական արգանդում պտուղ աճեցնելու նպատակով:
Միաժամանակ՝ Տոկիոյի իստիտուտի ճապոնացի գիտնականները հետազոտություններ են անցկացնում մարմնից դուրս կնոջ արգանդի աշխատունակության առանձնահատկությունները պարզելու ուղղությամբ: Իրենց փորձարկումները մասնագետները կիրառել են կենդանիների վրա, որոնց ԴՆԹ-ն նման է մարդկային օրգանիզմի ԴՆԹ-ին:
Այսպես թե այնպես, գիտնականների 2 խումբն էլ հնարավոր է համարում արհեստական արգանդում սաղմի աճեցումը 9 ամսվա ընթացքում: Նրանք համոզված են, որ այս տարբերակով ոչ միայն կլուծվի անպտղության խնդիրը, այլև հնարավոր կլինի խուսափել բազմաթիվ ռիսկային գործոններից՝ կապված հղիության ընթացքի և ծննդաբերության հետ:










