DreamWorks Animation-ը YouTube-ում ամենօրյա շոուներ կթողարկի
DreamWorks Animation-ը YouTube-ալիք կթողարկի՝ ծառայության օգտատերերի տեղադրած ամենահետաքրքիր տեսանյութերի ամենօրյա ընտրանիներով, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Los Angeles Times-ին:
YouTube Nation անվանումով ալիքի թողարկումը կկայանա երեքշաբթի՝ հունվարի 14-ի երեկոյան: Ինչպես ենթադրվում է, ալիքում առաջին տեսանյութը կհայտնվի կալիֆոռնիական ժամանակով մոտ 18:00-ին:
YouTube-ի ներկայացուցիչ Ռոբերտ Քինկլի խոսքով՝ YouTube Nation-ի հիմնական խնդիրը տեսահոսթինգի օգտատերերին «մատչելի կերպով բարձրորակ բովանդակություն ստանալ սովորեցնելն է»: Ինչպես հայտարարել է Քինկլը, նախագծի կուրատորների թիմը կընտրի ոչ միայն լավագույն տեսանյութերը, այլև ամենահետաքրքիր մեկնաբանությունները: Յուրաքանչյուր տեսանյութի տևողությունը կկազմի մոտ հինգ րոպե:
DreamWorks Animation-ի համագործակցությունը YouTube տեսահոսթինգի հետ կդառնա ընկերության երկրորդ պայմանագիրն ինտերնետ-ընկերությունների հետ վերջին կես տարվա ընթացքում:










