Ford F-150-ն ավելի թեթև կլինի ալյումինային կառուցվածքի շնորհիվ

00:25 • 14.01.14

Ford ընկերության 2015 F-150 նոր մոդելն ավելի շատ ալյումինի և գերամուր պողպատի կիրառման շնորհիվ 318 կգ-ով ավելի թեթև կլինի, քանի իր նախորդ տարբերակները:


Ինչպես ներկայացնում է The Atlantic-ը՝ Ford 150-ը ամերիկյան մեքենաշինական հսկայի ամենաշատ վաճառվող բեռնատարն է և ամենաշատ վաճառվող մեքենան Ամերիկայում:


Ամերիկյան ընկերությունն իրականացնում է իր «թեթևացման» ծրագիրը՝ բեռնատարի շրջանակների պողպատը փոխարինելով առավել ամուր պողպատով, իսկ մեքենայի մնացած մասում պողպատը փոխարինելով ալյումինով:


Նորագույն Ford 150-ը ներկայանալու է ալյումինային տեսքով, որն ավելի թեթև է, քան պողպատը:

 

Ford F-150-ն ավելի թեթև կլինի ալյումինային կառուցվածքի շնորհիվ