Գիտնականները պարզել են, որ Լուսնի հակառակ կողմը փիրուզագույն է

21:17 • 14.01.14

Աստղագետների միջազգային խմբից 2 տարի է պահանջվել, որպեսզի եզրակացնեն, որ Լուսնի հակառակ կողմը փիրուզագույն է: Ինչպես տեղեկացնում է РосБАлт-ը՝ բացահայտումը կատարվել է աստղադիտակի և տեսախցիկի միջոցով, որոնք տեղադրված են Մաունա Լոա աստղադիտարանում:


Լուսնի մութ կողմը լուսավորվում է ոչ թե Արևի, այլ՝ Երկրից եկող երկնագույն լույսի միջոցով: Երկնագույն լույսը, հասնելով Լուսնին, արտացոլվում է փիրուզագույն լույսով: Այս գույնը պարզելու համար գիտնականներն ստիպված են եղել օգտագործել 2 տարբեր ֆիլտրներ:


Այս հետազոտությունների միջոցով գիտնականները կարող են հետևել Երկրի գույնին, ինչը կարող է օգտակար լինել կլիմայական փոփոխությունների մոդելների գնահատման համար:
 

Գիտնականները պարզել են, որ Լուսնի հակառակ կողմը փիրուզագույն է