Google-ը կգնի «խելացի» թերմոստատներ արտադրող Nest Labs ընկերությունը
Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը մտադիր է 3.2 մլրդ դոլարով ձեռք բերել Nest Labs-ը, որը զբաղվում է տարատեսակ սարքերի բարձրտեխնոլոգիական տարբերակների, օրինակ՝ թերմոստատների ու ծխի դետեկտորների արտադրությամբ։
Ինչպես հայտնում է РИА-Новости-ն, Google-ի գործադիր տնօրեն Լարի Փեյջն այս կապակցությամբ նշել է, որ Nest Labs-ը նրեկայացնում է հիանալի արտադրանք, որը տնտեսում է էլեկտրաէներգիան ու ապահովում տան անվտանգությունը։
Հաղորդվում է, որ 2 ընկերությունների միջև գործարքը կկնքվի առաջիկա ամիսների ընթացքում, ինչի արդյունքում Nest Labs-ի որևէ աշխատակից աշխատանքից չի հեռացվի։










