Groupon-ը գնում է հագուստի զեղչեր առաջարկող Ideeli կայքը

10:40 • 14.01.14

Կոլեկտիվ զեղչերի Groupon Inc. ամերիկյան ծառայությունը գնում է Ideeli ստարտափը, որն առաջարկում է զեղչեր հագուստի և տնային դեկորի իրերի համար, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:

 

Թերթի տեղեկություններով՝ գործարքի արժեքը 43 միլիոն դոլար է:

 

Այն պետք է նպաստի Groupon-ի գործունեության նոր ուղղության ստեղծմանը և նրա բջջային ներկայության զարգացմանը: Groupon-ի գլխավոր գործադիր տնօրեն Էրիկ Լեֆկովսկու խոսքով՝ Ideeli-ն կընդլայնի ընկերության ներկայությունը նորաձև բրենդների շուկայում:

 

Groupon-ը շարունակում է արդիականացնել իր բիզնեսը երկարաժամկետ գործարքների և նոր ծառայությունների ստեղծման համար առևտրային կազմակերպությունների հետ ավելի սերտ հարաբերությունների ուղղությամբ:

Groupon-ը գնում է հագուստի զեղչեր առաջարկող Ideeli կայքը