Հերպեսը մեծացնում է ինսուլտի վտանգը

00:52 • 14.01.14

Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ հերպեսն էականորեն մեծացնում է ինսուլտի զարգացման վտանգը 18-40 տարեկան մարդկանց մոտ, ովքեր տանում են այս վարակը: Այս մասին գրում է РосБалт-ը:


Աշխատանքի հեղինակները՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի մասնագետները, ստուգել են ավելի քան 300.000 մարդու:


Պարզվել է, որ մինչև 40 տարեկան մարդկանց մոտ, ովքեր տարել են հերպես, ինսուլտի զարգացման վտանգը մեծանում է 74%-ով: Բացի այդ՝ 50%-ով մեծ է հավանականությունը, որ նրանց մոտ սրտի նոպա կառաջանա: 40 տարեկանից մեծ մարդկանց մոտ հերպեսն ինսուլտի հավանականությունը մեծացնում է միայն 10%-ով:


Հեղինակները նշում են, որ նման վարակով հիվանդացած մարդիկ պարբերաբար պետք է դիմեն բժշկական զննության: Ըստ բրիտանացի գիտնականների՝ այս վարակի դեմ հակադեղը հերպեսի հավանականությունն իջեցնում է 50%-ով:
 

Հերպեսը մեծացնում է ինսուլտի վտանգը