ԱՄՆ-ում Honda մեքենաներն ամենահուսալին են ճանաչվել

14:10 • 14.01.14

ԱՄՆ-ում Honda ավտոմեքենաներն ամենահուսալին են ճանաչվել։ Այս ապրանքանիշի 4 ավտոմեքենաներից 3-ը, որոնք թողարկվել են վերջին 25 տարվա ընթացքում, մինչ օրս երթևեկում են Ամերիկայի ճանապարհներին, գրում է autonews.ru-ն։

 

Նման եզրակացության են եկել Polk խորհրդատվական ընկերության փորձագետները, որոնք ուսումնասիրել են 1988-2012թթ. երկրում գրանցված մեքենաների տվյալները։

 

«Նոր մեքենա գնելու դեպքում ամենակարևոր հարցերից է, թե որքան ժամանակ այդ մեքենան կերթևեկի, և այս հետազոտությունը ցույց է տալիս, որ Honda ավտոմեքենաները մարմնավորում են որակ և հուսալիություն»,- մեկնաբանել է Honda ընկերության ամերիկյան մասնաճյուղի ավագ փոխնախագահ Մայքլ Ակավիտին։
 

ԱՄՆ-ում Honda մեքենաներն ամենահուսալին են ճանաչվել