Իտալացիները ներկայացրել են հավաքովի մեքենա, որը հնարավոր է պատրաստել 1 ժամում (լուսանկարներ, տեսանյութ)

16:19 • 14.01.14

Իտալացի մասնագետները ներկայացրել են Urban Tabby մեքենան, որը ցանկացած մարդ կարող է հավաքել ընդամենը 1 ժամում։ Ինչպես նշում է Daily Mail-ը, երկտեղանոց մեքենան հնարավոր է հավաքել էլեկտրական, հիբրիդային կամ էլ բենզինային շարժիչով. դրա զարգացրած առավելագույն արագությունը 85 կմ/ժ է։

 

The Urban Tabby flat pack car on show in Milan. Ampelio Macchi, co-founder of OSVehicle project, with Tin Hang Liu and Carlo De Micheli, claim it can be build in under an hour.


Էլեկտրական շարժիչով տարբերակն ամբողջությամբ լիցքավորվելու դեպքում կարող է անցնել 90-100 կմ տարածություն։ Հիբրիդային տարբերակը՝ 400 կմ։

 

The car can be built in hundreds of different configurations, from convertibles to off-road variants
 

Մեքենան հավաքելու համար հատուկ գործիքներ անհրաժեշտ չեն։ Փոխադրամիջոցի առավելություններից մեկն էլ այն է, որ դրա երկարությունը կարելի է ավելացնել կամ փոքրացնել, նստատեղերի թիվը 2-ից հասցնել 4-ի, ինչպես նաև ավելացնել բեռնախցիկի չափը։

Urban Tabby-ի գինը տատանվում է 4.000-6.000 եվրոյի միջև։

 

The Tabby being built - and one team has even managed in just 41 minutes

 


A completed chassis waiting for its body to be added

 


 

Իտալացիները ներկայացրել են հավաքովի մեքենա, որը հնարավոր է պատրաստել 1 ժամում (լուսանկարներ, տեսանյութ)