Թաիլանդական ընկերությունը մոտոցիկլետի անիվները վերածել է LED էկրանների (լուսանկարներ)

18:09 • 14.01.14

Թաիլանդական World Moto ընկերությունը մոտոցիկլետների համար ստեղծել է գերնորաոճ աքսեսուար, որը հնարավորություն է տալիս փոխադրամիջոցի առջևի անիվը վերածել գունավոր LED էկրանի։

 

Ինչպես նշում է Oddity Central-ը, հաճախորդի ցանկությամբ դրա վրա կարող են հայտնվել շարժապատկերներ, տեսանյութեր, անիմացիոն նյութեր կամ էլ տեքստային գրություն։

 

Նոր տեխնոլոգիայի կիրառումն առավել գեղեցիկ է նայվում հատկապես այն ժամանակ, երբ մոտոցիկլետն ընթացքի մեջ է։
Ստեղծողների կարծիքով՝ Wheelies սարքը յուրահատուկ է դարձնում փոխադրամիջոցը՝ դրան տալով ուրույն տեսք։

 

Մասնագետները նշել են, որ դեռևս չեն կողմնորոշվել սարքի գնի հարցում, սակայն ընդգծել են, որ այն կախված կլինի պատվիրատուի մոտոցիկլետի անվի մեծությունից։

 

 

 
 

 

 

 

 

 


 

Թաիլանդական ընկերությունը մոտոցիկլետի անիվները վերածել է LED էկրանների (լուսանկարներ)