Twitter-ը որոշել է «թարմացնել» կայքի վեբ-տարբերակը
Միկրոբլոգների Twitter ծառայությունը սկսել է սեփական կայքի վեբ-տարբերակի թարմացումը: Ինչպես հաղորդել են սոցցանցի ներկայացուցիչները, կայքի դիզայնն այժմ կհամապատասխանի Twitter-ի բջջային հավելվածների արտաքին տեսքին:
«Մենք թողարկում ենք twitter.com-ի թարմ տարբերակը, որը մշակվել է iOS-ի և Android-ի համար մեր ծրագրային հավելվածները հաշվի առնելով»,- ասված է Twitter-ի կողմից հրապարակված թվիթում: Հրապարակմանը կցված սքրինշոթից դատելով՝ դիզայնի վերափոխումն արմատական չի լինի: Հիմնական ֆոնային գույնը, որն օգտագործվում է կայքում, կմնա կապույտ, իսկ թվիթների լրահոսի ստանդարտ ֆոնը՝ սպիտակ:
Կփոխվի միայն նավիգացիայի վահանակի գույնը, որը սևից կդառնա սպիտակ, ինչպես նաև թվիթների և բաժանորդների թիվը ցույց տվող հաշվիչների գույները: Բացի այդ, կթարմացվի նաև էջում օգտատիրոջ լուսանկարով բլոկի տեսքը, ինչպես և նախկինում լրահոսը դիտելու ժամանակ այն կերևա էջի վերջևի ձախ հատվածում, սակայն այժմ դրա ֆոնին կհայտնվի այսպես կոչված՝ header photo-ն:










