«Яндекс»-ը հասանելիություն է ստացել ԱՊՀ-ում և Թուրքիայում Facebook-ի բաժանորդների տվյալներին

13:16 • 14.01.14

«Яндекс» որոնողական համակարգը պայմանագիր է կնքել Facebook ընկերության հետ և լիակատար հասանելիություն ստացել սոցցանցի հրապարակային տվյալներին։

 

«Яндекс»-ը ստանալու է ԱՊՀ երկրներից և Թուրքիայից Facebook-ի օգտատերերի բաց տվյալները։ Որոնողական համակարգում չեն հայտնվելու հանրության համար փակ էջերն ու գրառումները։

 

Ընկերությունը նաև պետք է օգտագործի Facebook-ի տվյալները՝ հարցումների պատասխանները բարելավելու համար։ Բացի այդ, որոշակի դեպքերում «Яндекс»-ը որոնման արդյունքներում ավելացնելու է թարմ հոդվածներն ու տեսահոլովակները, որոնք Facebook-ում հետաքրքրություն են առաջացրել։
 

«Яндекс»-ը հասանելիություն է ստացել ԱՊՀ-ում և Թուրքիայում Facebook-ի բաժանորդների տվյալներին