Թուրքիայում Youtube-ն արգելվել է դատարանի որոշմամբ

12:49 • 14.01.14

Թուրքիայում որոշ ժամանակ առաջ արգելվել էր Vimeo տեսանյութերի կայքը, իսկ հիմա էլ համացանցի թուրք օգտատերերը չեն կարողանում օգտվել Youtube-ից։

 

Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը, Youtube մտնելու փորձի ընթացքում էկրանին գրություն է հայտնվում, որում ասված է. «Այս կայքն արգելափակվել է դատարանի որոշմամբ»։

 

Պարզվել է, որ Youtube-ն անհասանելի է միայն որոշ ինտերնետ պրովայդերներով։

 

Նրանցից մեկը՝ TurkNet-ը, մեկնաբանել է տեղի ունեցածն ու նշել, որ արգելքը սահմանել է դատարանը, և եթե իրենց բաժանորդներից ոմանք դեռ կարողանում են մտնել Youtube, 2 շաբաթ անց այլևս չեն կարողանա։

 

Թուրքիայում Youtube-ն արգելվել է դատարանի որոշմամբ