Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում գրանցվել է տղամարդկանց կրծքագեղձի քաղցկեղի 32 դեպք
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործունեության ընթացքում հայտնաբերվել է տղամարդկանց կրծքագեղձի գոյության 800 դեպք, որոնցից 32-ի մոտ գրանցվել է կրծքի քաղցկեղ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի բժիշկ Անի Հակոբյանը:
Նա նշեց, որ տղամարդիկ որևէ բան կրծքավանդակի հատվածում հայտնաբերելու դեպքում պետք է դիմեն բժշկին:
«Հաճախ իմանում ենք, որ տղամարդը տարիներ շարունակ նկատել է կոշտ գոյացություն, բայց ամաչել է այդ հարցով դիմել բժշկի: Տղամարդկանց մոտ հաճախ այս խնդիրը հայտնաբերվում է արդեն խորացած վիճակում, քանի որ ոչ բժշկի, որ այցելուի մտքով չի անցնում, որ նման խնդիր կարող է լինել, բայց որտեղ կա գեղձային հյուսվածք, այնտեղ կարող է ձևավորվել քաղցկեղ»,-ասաց բժիշկը:










