Սուրճը ջրի նման խոնավեցնում է օրգանիզմը

20:31 • 15.01.14

Բիրմինգհեմի համալսարանի գիտնականները հաղորդում են, որ օրական մի քանի բաժակ սուրճը ջրի նման խոնավեցնում է օրգանիզմը: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:


Մոտ 80 տարի առաջ կատարված հետազոտությունների արդյունքում գիտնականները պնդում էին, որ  սուրճը ջրազրկում է օրգանիզմը: Նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ կոֆեինը և այլ միացություններ, որոնք առկա են սուրճի մեջ, փոխազդում են միմյան վրա:


Անցկացված հետազոտության արդյունքները վկայում են, որ մարդկանց օրգանիզմը խոնավանում է թե´ հասարակ ջուր, թե´ սուրճ խմելուց հետո: Կոֆեինի ջրազրկող հատկությունը հավասարակշռվում է ըմպելիքում առկա ջրի քանակով:


 

Սուրճը ջրի նման խոնավեցնում է օրգանիզմը