Երևանի գեղարվեստի ակադեմիան այսօրվանից կհամակարգի «Տեմպուս»-ի «Կառավարման ծրագիրը»

19:46 • 15.01.14

Երևանի գեղարվեստի ակադեմիան այսօրվանից կհամակարգի «Տեմպուս» միջազգային կրթական կազմակերպության «Կառավարման ծրագիրը»:

Այսօր տրվել է եռամյա ծրագրի մեկնարկը, ներկայացվել են բուհի կառավարման մոտեցումները:

 

«Երեք տարին բավականին «թեժ» կանցնի, և մենք կունենանք լավ պատրաստված կազմ, որն արդեն մեծ խնդիրներ կլուծի, և բավականին արագ առաջ կգնանք»,- Tert.am-ի հետ զրույցում հույս հայտնեց «Տեմպուս» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կարլովան:



Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանի խոսքով` տվյալ ծրագրի համապատասխան ֆոնդի կառավարումը պատասխանատվություն է, և բուհին երկար աշխատանք է սպասվում` եվրոպական կրթական համակարգին ինտեգրվելու առումով:

 

Գեղարվեստի ակադեմիան կփորձի ներդնել Եվրոպական բուհերի կառավարման ընդհանուր փորձը:


«Այս բոլոր գործընթացները հօգուտ մեր բուհական համակարգի են և, իհարկե, նաև՝ հօգուտ մեր ուսանողների, դասախոսների, քանի որ դրանք ենթադրում են նաև ուսանողների և դասախոսների փոխանակումներ: Այս ամենն իրենց հերթին ուսումնական գործընթացի որակի բարձրացման խթան են»,-ասաց Արամ Իսաբեկյանը:

 

 

 

Երևանի գեղարվեստի ակադեմիան այսօրվանից կհամակարգի «Տեմպուս»-ի «Կառավարման ծրագիրը»