Եվրոպան քայլեր է ձեռնարկում 5G ցանցի ստեղծման ուղղությամբ

09:36 • 15.01.14

Եվրոպական հանձնաժողովը հավելյալ 700 մլն եվրո է հատկացրել 5G ցանցի ստեղծման համար, հայտնում է Euromag-ը։

 

Նշված 700 մլն եվրոն տրամադրվել է մինչ 2020թ. բջջային ցանցի ընդլայնման ծրագրի շրջանակներում մասնավոր հատվածի հետ համագործակցության շնորհիվ։ Փորձագետները կանխատեսում են, որ ներդրված ֆինանսական միջոցները կվերահատուցվեն արդեն 2022թ. դրությամբ։

 

La Libre-ն նկատում է, որ ներկայում նման միջոցների ներդրումը դեռևս գոյություն չունեցող տեխնոլոգիայի մեջ անհեթեթ է, սակայն 5G-ն իրականում ոչ այդքան տեխնիկական նվաճում է, որքան շահավետ տնտեսական նախագիծ։
 

Եվրոպան քայլեր է ձեռնարկում 5G ցանցի ստեղծման ուղղությամբ