Գայեն դատի կտա ամսագրին, որը նյութ էր հրապարակել իր և Օլանդի միջև կապի մասին
Ֆրանսիացի դերասանուհի Ժյուլի Գայեն որոշել է հայցով դատարան դիմել Closer ամսագրի դեմ, որը նյութ էր հրապարակել իր և երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջև կապի մասին: Այս մասին հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով RTL ռադիոկայանին:
Անցյալ ուրբաթ ֆրանսիական Closer-ը հրապարակել էր լուսանկարներ, որոնք վկայում էին Ֆրանսիայի նախագահի և դերասանուհի Ժյուլի Գայեի միջև առկա սիրավեպի մասին: Օլանդի մշտական զուգընկերուհին 2007 թվականից լրագրող Վալերի Տրիերվեյլերն է, սակայն նրանք պաշտոնապես գրանցված չեն որպես ամուսիններ:
Ավելի վաղ Գայեի փաստաբանը դիմել էր Closer-ի խմբագրություն՝ խնդրելով կայքից հեռացնել աղմկոտ նյութը. Closer-ը կատարել էր նրա պահանջը:










