Հայաստանում բուհերի կառավարման համակարգը լուրջ թերություններ ունի. ԵԳԱ-ի ռեկտոր Արամ Իսաբեկյան
Հայաստանում բուհերի կառավարման համակարգը լուրջ թերություններ ունի: Tert.am-ի հետ զրույցում նման մտահոգություն հայտնեց Երևանի գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը:
«Առավել հարմար ու արդյունավետ կրթություն ապահովելը հնարավոր է բոլոնյան գործընթացին մասնակից բուհերի կառավարման համակարգերի միասնականացման միջոցով: Դա թույլ կտա նաև օգտագործել 21-րդ դարի հնարավորությունները»,-ասաց Արամ Իսաբեկյանը:
Ըստ ռեկտորի` միջազգային տարբեր ծրագրերին մասնակցությունն առաջին հերթին՝ օգուտ է բերում բուհին, քանի որ ուսանողների, դասախոսների փոխանակումներից զատ դրանք կնպաստեն նաև բուհում ժամանակակից պահանջներին համապատասխան մասնագիտությունների ներդրմանը:
Արամ Իսաբեկյանը նկատեց, որ, օրինակ, Հայաստանում չկան արվեստի մենեջմենտի մասնագետներ, իսկ միջազգային կրթական ծրագիրը նաև կօգնի, որ բուհը նոր աստիճանի բարձրանա նման մասնագետների պատրաստմամբ:










