Ֆրանսիայի նախագահի՝ սկուտերով գաղտնի այցելությունները սիրուհուն տեսախաղի թեմա են դարձել (տեսանյութ)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ դերասանուհի Ժյուլի Գայեի հետ ունեցած սիրավեպի մասին սկանդալային պատմությունը դարձել է ծաղրական տեսախաղի թեմա։ Դրանում առաջարկվում է 59-ամյա նախագահին օգնել հասնել սիրուհուն՝ սկուտեր վարելով, գրում է newsru.com-ը։
Ֆրանսիական մամուլը նախորդ շաբաթ գրել էր, որ նախագահը հաճախ է գիշերել դերասանուհու բնակարանում, որը գտնվում է Ելիսեյան պալատից ոչ հեռու, իսկ օրվա ընթացքում նրա հետ երթևեկել է սկուտերով։
Սակայն այժմ, երբ բոլորը գիտեն գաղտնի սիրավեպի մասին, Օլանդի ճանապարհին շատ խոչընդոտներ կան։ Համաձայն խաղի սյուժեի՝ նախագահը պետք է անցնի պապարացիների, նախկին սիրելի Սեգոլեն Ռուայալի և ներկայիս քաղաքացիական կին Վալերի Տրիերվեյլերի կողքով՝ առանց նրանց դիպչելու։
Խաղը հիթ է դարձել համացանցում. մի քանի օրվա ընթացքում այն խաղացել է 73 հազ. մարդ։










