Հաքերները համակարգիչներ են վարակել «Սուրբ հոգու» անունից. «Կասպերսկու լաբորատորիա»

14:00 • 15.01.14

Հաքերները «Սուրբ հոգու» անունից համակարգիչներ են վարակել մի վիրուսով, որը գումար է պահանջել իբր տաճարի կառուցման համար, գրում է ria.ru-ն՝ հղում անելով Digit.ru-ին:

 

Համաձայն «Կասպերսկու լաբորատորիայի» պաշտոնական բլոգում տեղադրված հաղորդագրության՝ մասնագետներն իրենց հակասպամ-ֆիլտրերի մեջ հայտնաբերել են նամակ անհայտ մեկի կողմից՝ հարուցված ինչ-որ անհայտ մի գործով, որը պարունակել է ներդրված ZIP- արխիվ: Դրանում գտնվել է վնասակար ծրագիր:

 

Վնասակար ծրագրային ապահովումը ծածկագրում է փաստաթղթերն օգտատիրոջ համակարգչում, իսկ դրանց վերականգնման համար պահանջում է օգտատիրոջից «սուրբ փոստին» գրել և նվիրատվություն անել տաճարի կառուցման համար:

 

Ընդ որում՝ գումարի պահանջը դրվել է պարտադիր տոնով, և հաքերները չեն ամաչել հայտարարել, որ զոհի համակարգչում փաստաթղթերը «կոդավորվել են Սուրբ հոգու» կողմից, հայտնում է աղբյուրը:

Հաքերները համակարգիչներ են վարակել «Սուրբ հոգու» անունից. «Կասպերսկու լաբորատորիա»