Ստոկհոլմը ճանաչվել է 2014 թվականի զբոսաշրջային հրաշալիքներից մեկը

23:06 • 15.01.14

Financial Times ամսագրի անցկացրած հարցման արդյունքում մասնագետները զբոսաշրջության ոլորտում աշխարհի 7 հրաշալիքների շարքն են դասել Ստոկհոլմը՝ խորհուրդ տալով այցելել այնտեղ՝ հատուկ ուշադրություն դարձնելով Սյոդերմալմ կղզու վրա: Այս մասին հաղորդում է Euromag.ru-ն:


Հայտնի է, որ մայրաքաղաքի հենց այս թաղամասում են ծավալվել Սթիֆ Լարսոնի «Միլենիում» եռապատման գործողությունները:


Մասնագետները հատկապես բարձր են գնահատել SoFo-ն՝ թաղամասեր ժամանակից խանութներով, սրճարաններով, գինետներով և պատկերասրահներով, որոնք գտնվում են Գյոտգատենից հարավ:


Այս տարվա մյուս զբոսաշրջային հրաշալիքների շարքում են Իրանը, Պատագոնիան, Ճապոնիան, Վիետնամը, Մոնղոլիան և Զիմբաբվեն: